top of page

Ռուսական թեյախմության ավանդույթների մասի ն


Մի փոքր պատմությունից։ Բոլորս հիշում ենք Սովետական միության տարիներին նկարահանված ֆիլմերում կամ Ռուսական գեղանկարչության մեջ արտացոլված թեյախմությունը, երբ թեյը խմում էին բաժակապնակից։ Թեյախմության այս ձևը այժմ կիրառելի չէ, սակայն այն ունի ձևավորման բավական հետաքրքիր պատմություն։ Հայտնի է, որ Ռուսաստանի կայսերությունում այս կերպ թեյը խմում էին վաճառականները, ինչը՝ ըստ որոշ աղբյուրների, նմանակում էր Չինական թեյախմության կանոններին, համաձայն որոնց թեյը խմում էին փոքրիկ պնակներից (դրանք նման են բաժակապնակների)։

Հատկանշական էին նաև թեյախմության ընթացքում նրանց կողմից արտաբերվող ձայները։ Եւ չնայած շատերը կարծում են, որ այդ ձայները արտաբերվում էին քանի որ տաք թեյը այրում էր բերանը, իրականում դա նույնպես նմանակում էր Չինական հին ավանդույթին, ըստ որի թեյը բերանի մեջ էին հավաքում օդի հետ խառնելով, քանի որ համարվում էր, որ դա հնարավորություն էր տալիս բացել թեյի համը և բույրը։

Թեյախմության այս ավանդույթներին հիմա արդեն կարելի է հանդիպել հազվադեպ ու հատուկ իրավիճակներում և պարզվում է, որ այն ինչը կիրթ հասարակությունը համարեց ոչ էսթետիկ, իրականում արտացոլում էր թեյախմության հնագույն ավանդույթներնը։

#etiquette #tea etiquette

0 views0 comments
bottom of page